Աբխազիայի զինված ուժերը բարձր պատրաստության են բերվել
Աբխազիայի զինված ուժերը բարձր պատրաստության են բերվել: Այս մասին հայտարարել է չճանաչված երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Անուան։
Նրա խոսքով՝ այս որոշման պատճառը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններն են։
«Սա ցույց է տալիս, որ Թբիլիսին չի հրաժարվել իր ռազմատենչ հռետորաբանությունից և Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու ուղուց։ Բացի այդ, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն արդեն իսկ լարված է։ Իրավիճակի սրման դեպքում զինված ուժերը պատրաստ են կատարել պետական ինքնիշխանությունը պաշտպանելու իրենց պարտքը»,- ասել է նա։