Մեր տղաները արյուն չեն թափել, որ մենք էսօր լռենք. զոհված զինծառայողների հարազատները կառավարության մոտ են
ՏեսանյութերՑորի զորամասին անհետ կորած եւ զոհված զինծառայողների մի քանի ծնողներ այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում:
«Մենք գտնվում ենք կառավարության շենքի մոտ, եթե ձեզ համար անտարբեր չի, մեր երկիրը, մեր ազգը, մեր հայրենիքը, եկեք միացեք մեզ, սպասում ենք: Մենք զոհված զինծառայողների հարազատներ ենք, մեր տղաները արյուն չեն թափել, որ մենք էսօր լռենք:
Մեր տղերքը կռիվ են տվել հերոսաբար, մեր տղերքը էսօր չկան, մենք իրենց գործը պետք է շարունակենք, մենք ոչ մի կտոր հող չունենք հանձնելու թուրքերին, նամանավանդ մեր կառավարության տարած քայլերով, որ իրանք այսօր հերթով հանձբնու են, ժողովուրդ ջան:
Մենք ենք մեր հողերի տերը,սպասում եմ ձեզ, ժողովուրդ ջան»,- ասել է զոհված զինծառայողի հարազատ Եղիշե Զաքունցը: