Կատարը գազի մատակարարման հարցում չի կարող օգնել Եվրոպային․ ԱՄԷ պետնախարար
Կատարը գազի մատակարարման հարցում չի կարող օգնել Եվրոպային։ Ռուսական գազի այլընտրանք, այս փուլում չկա։ Այս մասին Դոհայում հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի հարցով պետնախարար Սաադ բեն Շարիդա այ-Քաաբին։
«Ես չեմ կարծում, որ ներւկա պահին մենք կարող ենք հրատապ օգնել Եվրոպային։ Էներգակիրների մատակարարման հարցում ոչ ոք չի կարող զբաղեցնել Ռուսաստանի դիրքը»,- ասել է նա։
Նախօրեին պետնախարարը հայտնել էր, որ Կատարը չի կարող փոխարինել ՌԴ-ին, որին բաժին է հասնում գազի մատակարարման 30-40%-ը։
Վերջին շրջանում Եվրամիության և Բրիտանիայի ներկայացուցիչները ոչ մեկ անգամ հայտարարում են այն մասին, որ անհրաժեշտ է նվազեցնել ներմուծումը կամ հրաժարվել ռուսական գազից։
Իսկ որպես այընտրանք դիտարկվում է Կատարը։ «Kpler» վերլուծական ընկերության տվյալներով 2021-ին այս երկիրը արտահանել է 77,83 մլն տոննա վառելիք և գրավել է երկրորդ տեղը՝ Ավստրալիայից հետո։ Միևնույն ժամանակ շատ վերլուծաբաններ համակարծիք են, որ Կատարը չի կարողանա փոխարինել Ռուսաստանին եվրոպական շուկայում։