Ուկրաինային C-400-ների փոխանցման հարց Անկարայի օրակարգում չկա. Չավուշօղլու
Թուրքիայի կողմից Ուկրաինային ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի փոխանցման հարց Անկարայի օրակարգում չկա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն իր հերթին նշել էր, որ Անկարայի կողմից Կիևին Ռուսաստանից ձեռք բերված C-400 համակարգեր փոխանցելու գաղափարն իրատեսական չէ։
Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ԱՄՆ-ն Թուրքիայի հետ բանակցություններ է վարում Կիևին С-400 համակարգեր ուղարկելու շուրջ՝ Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչի արտադրության ամերիկյան ծրագիր վերադարձնելու և Անկարայի դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց: