Ամերիկացիները դժգոհում են պարենային ապրանքների գների կտրուկ աճից
Նյու Յորքի բնակիչները դժգոհել են պարենային ապրանքների գների աճից։ Մարտի 26-ին RT-ի թղթակիցը զրուցել է Նյու Յորքի խանութների հաճախորդների հետ։
«Գործերն այնքան էլ լավ չեն։ Սահմանափակ բյուջե ունեցող մարդիկ դժվարանում են. դժվար է, շատ դժվար»,- լրագրողին ասել է տեղի բնակիչներից մեկը։
«Գները բարձր են, սնունդը թանկ է։ Սա լավագույն խանութներից մեկն է, որտեղ փնտրում եք լավ ապրանքներ՝ միջին գնով: Բայց շատ դեպքերում այստեղ հիմա չափազանց թանկ է», – ասել է գնորդը:
Պարենային ապրանքների գների աճը հակառուսական պատժամիջոցների պատճառով հանգեցրել է գազի և նավթի գների աճին, որն իր ազդեցությունն է ունեցել լոգիստիկայի և գյուղատնտեսության վրա։
Մարտի 24-ին Բայդենը Բրյուսելում արևմտյան առաջնորդների հետ քննարկել է սննդամթերքի պակասի խնդիրը, որը, ըստ նրա, կարող է առաջանալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կազդեն շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների վրա։ Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից հացահատիկի մատակարարումները միասին կազմում են ցորենի համաշխարհային առևտրի գրեթե 30%-ը, և կոչ է արել եվրոպական և այլ երկրներին վերացնել սննդամթերքի արտահանման սահմանափակումները՝ մեղմելու պարենի պակասը: