Կիևում կրկին պարետային ժամ կսահմանվի
«Կիևում և Կիևի շրջանում պարետային ժամը, ռազմական ղեկավարության որոշմամբ, կրկին կուժեղացվի և կերկարացվի մեկ ու կես օր»,- այս մասին Telegram ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նա նշել է, որ պարետային ժամը կգործի մարտի 26-ի 20:00-ից մինչև մարտի 28 -ի ժամը 7:00։
Կիևի քաղաքապետը հիշեցրել է, որ պարետային ժամի ընթացքում քաղաքում տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն հատուկ թույլտվությամբ, իսկ մայրաքաղաքի բնակիչները կարող են փողոց դուրս գալ միայն ապաստարաններ տեղափոխվելու նպատակով։
Հասարակական տրանսպորտը, խանութները և լցակայանները չեն աշխատի։