Տիմատիին, Միխայիլ Բոյարսկուն, Մարիա Շուկշինային եւ այլ ռուս աստղերի արգելել են մուտք գործել Լատվիա
Լատվիայի իշխանությունները շարունակում են սահմանափակել ռուս աստղերի մուտքը։ Լադվիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է մշակութային վեց գործիչներին սեւ ցուցակ ընդգրկելու մասին։
Այժմ երկիր չեն կարող մուտք գործել Միխայիլ Բոյարսկին, Սերգեյ Բեզրուկովը եւ Մարիա Շուկշինան։ «Աանցանկալի անձինք» են հայտարարվել նաեւ Տիմատին, Յուլյա Չիչերինան եւ Իգոր Ուգոլնիկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Լատվիան կազմել է մշակութային ռուս 25 գործիչների ցուցակ, որոնց չեն ցանկանում տեսնել իրենց երկրում՝ ռուսական իշխանություններին աջակցելու պատճառով: Նրանց մեծ մասը մասնակցել է Ղրիմի միավորման ութամյակին նվիրված համերգին։