Mercedes-Benz-ը հետ է կանչում Չինաստանից տասնյակ հազարավոր մեքենաներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով
Mercedes-Benz /China/ Ltd.-ն եւ Beijing Benz Automotive Co.-ն սկսել են հետ կանչել որոշ մեքենաների մոդելներ չինական շուկայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի շուկայի կարգավորման պետական վարչությունը, հաղորդում է Xinhua-ն։
Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2021թ․ մարտի 26-ից մինչեւ 2021թ․ սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում արտադրված C դասի 4628 ավտոմեքենա հետկանչման ենթակա է։ 2018թ․ ի հոկտեմբերի 29-ից 2021թ․ հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում արտադրվել է 38 318 ներկրված ավտոմեքենա։ 2018թ․ օգոստոսի 15-ից մինչեւ 2021թ․ հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում արտադրվել է 17 312 ավտոմեքենա:
Ընկերությունների կողմից հետ կանչվող բազմաթիվ շքեղ մեքենաներ ունեն տարբեր թերություններ, ասվում է հաղորդագրության մեջ։
2021թ․ մարտի 26-ից մինչեւ 2021թ․ սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում արտադրված մեքենաներն ունեն շարժիչի կառավարման բլոկի ծրագրային ապահովման սխալ, որը կարող է հանգեցնել շարժիչի հանկարծակի կանգի՝ առանց վերագործարկման՝ մեծացնելով վթարի վտանգը եւ ստեղծելով անվտանգության սպառնալիք։