«Կասպերսկու լաբորատորիան» ճանաչվել է սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար
ԱՄՆ կապի հարցերով դաշնային հանձնաժողովը «Կասպերսկու լաբորատորիան» ճանաչել է սպառնալիք ազգային անվտանգության համար։ Այս մասին ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հաղորդում է «Интерфакс»-ը։
Բացի «Կասպերսկու լաբորատորիա»-ից՝ «Ամերիկայի քաղաքացիների ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող ընկերությունների» ցանկում ներառվել են նաեւ China Telecom-ի եւ China Mobile International-ի ամերիկյան ստորաբաժանումները: