Ֆիլիպիններում ժայթքել է Թաալ հրաբուխը․ հազարավոր մարդիկ տարհանվել են
Ֆիլիպիններում շաբաթ օրը հազարավոր բնակիչների կոչ է արվել լքել իրենց տները այն բանից հետո, երբ Թաալ հրաբուխը հարյուրավոր մետր դեպի երկինք մոխիր ու գոլորշի է բարձրացրել, հաղորդում է AFP-ը:
Թաալ հրաբուխը, որը գտնվում է Մանիլայից դեպի հարավ գտնվող լճում, ժայթքել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:22-ին։
Ինստիտուտը նախազգուշացրել է նոր ժայթքումների հնարավորության մասին, որոնք, նրա խոսքով, կարող են առաջացնել գազի, մոխրի եւ բեկորների վտանգավոր, արագ շարժվող հրաբխային հոսքեր, ինչպես նաեւ ցունամիներ:
Սեյսմոլոգիական գործակալությունը խստորեն խորհուրդ է տվել տարհանել լճի խոցելի վայրերում ապրող բնակիչներին եւ զգոնության մակարդակը երկուսից բարձրացրել է երեքի։
Առաջին ժայթքմանը հաջորդել է «գրեթե չընդհանտվող ֆրեատոմագմատիկ ակտիվությունը»։
Հինգ գյուղերի բնակիչների հրամայվել է լքել իրենց տները։
Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ բնակավայրերում ապրում է ավելի քան 12 000 մարդ։
Թաալը երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, որը պարբերաբար տուժում է ժայթքումներից եւ երկրաշարժերից։