Բայդենը Լեհաստանում բանակցություններ է վարել Ուկրաինայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում բանակցություններ է վարել Ուկրաինայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ, հաղորդում է BBC-ն։
Սպիտակ տունը հայտնել է, որ նա մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի՝ ուկրաինացի իրենց գործընկերներ Դմիտրի Կուլեբայի եւ Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հանդիպմանը։
Բայդենը Լեհաստանում է ուրբաթ օրվանից եւ հանդիպում է նաեւ իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ։ Շաբաթ ավելի ուշ նա կարեւոր ելույթ կունենա՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։