Էմբեր Հերդի պատճառով Ջոնի Դեփը կարող է զրկվել 100 մլն դոլարից
Ջոնի Դեփը կարող է հսկայական գումար կորցնել Էմբեր Հերդի հետ դատական քաշքշուկի պատճառով։ Հոլիվուդյան դերասանի նախկին կինը մտադիր է զրպարտության գործում պայքարել իր ազնիվ անվան համար։
Ջոնին դատի է տվել այն բանից հետո, երբ Էմբերը Washington Post-ում սկանդալային հոդված է հրապարակել «Կարիբյան ծովի ծովահենների» աստղի դաժան վերաբերմունքի մասին: Դերասանուհին իրեն նկարագրել է որպես ընտանեկան բռնության զոհ, սակայն Դեփն իր մեղքն ամբողջովին հերքում է։ Ավելին, դերասանը հայտարարել է, որ Էմբերն իրենց հարաբերություններում հրեշտակ չի եղել։ Ջոնին 50 մլն դոլարի փոխհատուցում է խնդրել նախկին կնոջ կողմից զրպարտության համար։ Սակայն դերասանն ինքը կարող է զրկվել 100 մլն դոլարից։
Դեփի թիմը պնդում էր, որ Հերդի հոդվածը, որը նա հրապարակել է, մասնավոր բնույթ է կրում եւ չի մտնում SLAPP-ի («ռազմավարական դատական գործընթաց հասարակական մասնակցության դեմ») դեմ օրենքի գործողության տակ։ Սակայն նրանց հայտարարությունը բողոքարկել են, քանի որ Էմբերը խոստովանության մեջ Ջոնին չի նշել։ Այնպես որ, նա կարող էր խոսել որեւէ այլ մարդու մասին:
Դեփը ներգրավել է Հերդի նախկին սիրեկաններին, որոնց հետ դերասանի հետ ամուսնության ընթացքում հանդիպել է դերասանուհին։ Տղամարդիկ համաձայնել են ցուցմունք տալ աղմկահարույց գործով։ Ջոնի կողմից ելույթ կունենան Իլոն Մասկը եւ «127 ժամ» ֆիլմի դերասան Ջեյմս Ֆրանկոն:
Մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել ամուսինների գործով հերթական դատական նիստին, որտեղ յուրաքանչյուրը կփորձի պաշտպանել իր իրավացիությունը։ Էմբերը չի կորցնում զրպարտության գործով խոշոր գումար ստանալու հույսը։ Դերասանուհին արդեն փորձեր է ձեռնարկել լսումները տեղափոխել այլ նահանգ, որտեղ օրենքները կարող են ավելի լոյալ լինել իր հանդեպ, սակայն աստղի խնդրանքը չի բավարարվել: