Չինական սթրիմինգային հարթակները ջնջել են Կիանու Ռիվզի մասնակցությամբ ֆիլմերը
Չինական սթրիմինգային հարթակները, մասնավորապես, Tencent Video-ն եւ iQiyi-ն, հեռացրել են կանադացի դերասան Կիանու Ռիվզի մասնակցությամբ ֆիլմերը եւ վիդեո կոնտենտը, հաղորդում է CNA-ն:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արտիստը մասնակցել է ԱՄՆ-ի Տիբեթյան տան կողմից կազմակերպված Տիբեթին եւ Դալայ լամայի հիմնադրած ընկերությանը նվիրված համերգին։ Այն հանդես է գալիս պաշտոնական Պեկինից 1950 թվականին Չինաստանին միացած տարածաշրջանի անկախության օգտին: Պեկինն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ Տիբեթը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է, ինչի կապակցությամբ Ռիվզին արդեն սպառնացել են բոյկոտով:
Հեռացվել են նաեւ չինարեն լեզվով արտիստի անվան հետ կապված որոնման արդյունքները:
Մասնավորապես, այժմ ծառայությունների օգնությամբ չի կարելի դիտել «Մատրիցա», «Արագություն», «Բիլի եւ Թեդիի անհավանական արկածները», «Ինչ-որ բան պետք է տեղի ունենա», «Տուն լճի մոտ» ֆիլմերը։