ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Կա-52 ուղղաթիռներից Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կետի ոչնչացման տեսանյութը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի ուղղաթիռները հակատանկային կառավարվող հրթիռով ավիահարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կետին։ Համապատասխան տեսանյութը շաբաթ օրը հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Կա-52 ուղղաթիռների օղակը հարձակողական զորքերի կրակային աջակցության ընթացքում «Վիխր» հակատանկային հրթիռներով հարված է հասցրել՝ ավելի քան 7000 մետրից ոչնչացնելով հակառակորդի ՀՕՊ թիրախային գոտին»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բանակային ավիացիան Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում կատարում է շարասյունների ուղեկցում, զրահատեխնիկայի ոչնչացում, դեսանտի, ռազմական բեռների առաքում, հատուկ գործողության շրջանակում առաջադրանքներ կատարող ստորաբաժանումների ավիացիոն աջակցություն: