ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի ընկերությունների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, օգնել են ՌԴ-ին ուկրաինական պատերազմում․ WSJ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի ընկերությունների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, օգնել են ՌԴ-ին ուկրաինական պատերազմում, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնական աղբյուրները։
ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցները, որոնց մասին կարող է հայտարարվել արդեն հաջորդ շաբաթ, սահմանվում են այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները շարունակում են պատժամիջոցներ կիրառել տնտեսական մի շարք ոլորտների նկատմամբ՝ ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման:
«Նշված պատժամիջոցներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած գործադիր հրամանի վերջին գործողությունն է, որը նպատակ ունի արգելափակել կամ արգելել Մոսկվայի անունից վնասակար արտասահմանյան գործունեության մեջ ներգրավված կազմակերպությունների կամ անհատների հետ գործարքները»,- նշում է պարբերականը։
Աղբյուրների խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունը մեծապես հենվում է արեւմտյան եւ միջազգային առանցքային տեխնոլոգիաների վրա՝ իր պաշտպանական արդյունաբերությունն աշխատացնելու համար։ Նոր պատժամիջոցներն ուղղված են ընկերություններին, որոնք մտնում են ռուսական գնումների ցանցերի մեջ, որոնք արտադրում եւ գնում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նշանակության ապրանքներ:
Դրանց թվում է «Серния Инжиниринг»-ը, որը, ըստ ԱՄՆ-ի, գնումների ցանցային կենտրոն է, որը զենք է բաժանում ռուսական հետախուզական ծառայություններին, ինչպես նաեւ Sertal-ը, որն ըստ ԱՄՆ վարչակազմի՝ արտադրում է սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ ռուս զինվորականների համար: