Եվրո Մ-19՝ Անգլիա - Հայաստան․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլում (էլիտ ռաունդ) Հայաստանի հավաքականը մարտի 26-ին կմրցի Անգլիայի հավաքականի հետ։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում անգլիացիներին, որոնց հաղթանակի գործակիցը 1․05 է։ Հայաստանի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 33․00 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 15․00։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։
Ընտրական երրորդ խմբի առաջատարը Պորտուգալիան է, որը առաջին տուրում Հայաստանի թիմին հաղթել էր 4։0 հաշվով։ Անգլիան 3։1 հաշվով պարտության էր մատնել իռլանդացիներին։
Հայաստանի եւ Անգլիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականները նախկինում հանդիպել են մեկ անգամ։ 2005թ․ հուլիսին տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական խաղում գրանվել է ոչ ոքի՝ 1։1։