ԱՄՆ Գերագույն դատարանը Պենտագոնին թույլ է տվել սահմանափակել չպատվաստված զինվորականների տեղակայումը
ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավորապես բավարարել է Պենտագոնի խնդրանքը՝ սահմանափակել գործող ամերիկացի զինվորականների տեղակայումը, որոնք հրաժարվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումից կրոնական պատճառներով, հաղորդում է Fox News-ը։
Հարցն այն է, թե արդյոք ԱՄՆ ռազմածովային ուժերն իրավունք ունեն սահմանափակել չպատվաստված զինվորականների տեղակայումը։
Ստորին ատյանի դատարանը նախնական որոշում է կայացրել, որն արգելում է Պենտագոնին կյանքի կոչել պատվաստումների քաղաքականությունը:
Դատարանի որոշումը ժամանակավոր է, քանի դեռ գործն ամբողջությամբ չի քննվել ստորին ատյաններում։