ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է արել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն Ադրբեջանին եւ Հայաստանին զսպվածության կոչ է արել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ նոր մարտերի մասին հաղորդումներով: Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից եւ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման, եւ բոլորը հարցերը, այդ թվում՝ հումանիտար բնույթի, կարգավորել ուղիղ երկխոսության միջոցով՝ առկա ձեւաչափերի շրջանակում»,- ասել է նա: