ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժով. Պետքարտուղարություն
Միացյալ Նահանգները լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ, ինչպես նաեւ անպատասխանատու եւ սադրիչ է համարում այդ եւ այլ էսկալացիոն միջոցառումները: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության փոխղեկավար Ջալինա Փորթերը:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի զորքերի տեղաշարժով: Զորքերի տեղաշարժն ու այլ էսկալացիոն միջոցառումներն անպատասխանատու են եւ անհարկի սադրանքի տեղիք են տալիս»,- ընդգծել է նա: