Էրդողանը քննադատել է Մակրոնի հայտարարությունը ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավալի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան վիճակի» մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Թուրք առաջնորդի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ուղեղը չի մահացել։
«Նման բան չի եղել։ Շատ ցավալի հայտարարություն էր։ Այս ցավալի հայտարարությունից հետո Մակրոնն այժմ ՆԱՏՕ-ում ամենաակտիվ դերակատարում ունեցող առաջնորդներից մեկն է։ Բավականին ջանասեր: Ես տեսնում եմ, որ Մակրոնը շատ ակտիվ է Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ երկրների հետ հանդիպումներում»,- ասել է քաղաքական գործիչը։