Բայդենը Պուտինին կրկին ռազմական հանցագործ է անվանել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկնել է, որ Վլադիմիր Պուտինին համարում է «ռազմական հանցագործ» և ենթադրել է, որ իր անձնական կարծիքը չի տարբերվի պաշտոնական իրավական գնահատականից։
«Մեզ համար ամենակարևորն այն է, որ ի սկզբանե մեր դեմոկրատիաները միասնական լինեն մերժման հարցում և շարունակեն ջանքերը դադարեցնելու ավերածությունները, որոնք տեղի են ունենում մի մարդու ձեռքով, ում, անկեղծ ասած, ես համարում եմ ռազմական հանցագործ», - ասել է Բայդենը լեհ-ուկրաինական սահման այցի ժամանակ: