Մեծ Բրիտանիան զգալիորեն կավելացնի զենքի մատակարարումն Ուկրաինային. Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովից հետո ասել է, որ իր երկիրը զգալիորեն կավելացնի զենքի մատակարարումն Ուկրաինային՝ օգնելու նրան պաշտպանվել Ռուսաստանից, սակայն ոչ մի խոսք չկա երկրի վրայով թռիչքների արգելման մասին։
Ջոնսոնի կարծիքով՝ երկնքի փակումը նշանակում է, որ բրիտանական օդուժը ստիպված կլինի խոցել ռուսական ռազմական ինքնաթիռները, իսկ ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր պատրաստ չէ ուղղակի հակամարտության մեջ մտնել։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է նաև Բուլղարիայում բրիտանական զորքերի առաջիկա տեղակայման, ինչպես նաև Լեհաստանում և Էստոնիայում բրիտանական զորքերի կոնտինգենտի կրկնապատկման մասին։ Այս մաին տեղեկացում է BBC-ն։