Ավստրիայում ՆԱՏՕ-ի դեմ ցույց է տեղի ունեցել
Ավստրիայում տեղի ունեցած ցույցի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հարավսլավիայի ռմբակոծության զոհերի հիշատակին։ Նրանք ԱՄՆ-ի դեմ պաստառներով դուրս են եկել Վիեննայի փողոցներ` ի պաշտպանություն Դոնբասի ու Ռուսաստանի։ Այս մասին հայտնում է RT-ն` իր տելեգրամյան ալիքում։
Հանրահավաքին ներկաներից մեկը Ruptly-ին ասել է, որ ամբոխի մեջ կային բազմաթիվ ուկրաինացի ազգայնական սադրիչներ, ովքեր փորձել են խափանել միջոցառումը և ներխուժել ամբիոն. «Ավելի քան երկու ժամ ցուցարարներին պետք է հսկեր Վիեննայի ոստիկանությունը։ Եթե ոստիկանությունը չլիներ, ծեծկռտուք կլիներ: Ազգայնականներն իրենց շատ ագրեսիվ պահեցին»։