ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում ռուսական կողմի զոհերի ու վիրավորների թիվը
Ուկրաինայում ՌԴ սկսած ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհվել է ռուսական բանակի 1351, վիրավորվել 3825 զինծառայող։
Այս մասին տվյալները հայտնել է ՌԴ ԳՇ ներկայացուցիչը։ «Ցավոք, հատուկ ռազմական գործողության ընթացքում մեր զինակիցների շրջանում կորուստներ կան․ մինչ օրս զոհվել է 1 351 զինծառայող, վիրավորվել՝ 3825-ը»,- ասել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը այսօր կայացած ճեպազրույցում։
Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանը երկրորդ անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում իր կորուստների մասին։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական բանակի սպանված զինծառայողների թիվն անցնում է 14 հազարը։