Ռուսական զորքերն արգելափակել են Կիեւը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին և Նիկոլաևը. ՌԴ ՊՆ
ՌԴ Զինված ուժերն արգելափակել է Կիեւ, Խարկով, Չեռնիգով, Սումի եւ Նիկոլաեւ քաղաքները, լիակատար վերահսկողություն է սահմանվել Խերսոնի մարզում եւ Զապորոժսկի մարզի մեծ մասում: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հարձակողական գործողություններ է իրականացնում տարբեր ուղղություններով: Արդյունքում ռուսական զորքերին հաջողվել է արգելափակել Կիեւը, Խարկովը, Չեռնիգովը, Սումին եւ Նիկոլաեւը: Ամբողջական վերահսկողություն է հաստատվել Խերսոնի մարզում եւ Զապորոժսկի մարզի մեծ մասում»,- հայտարարել է Ռուդսկոյը:
Գեներալ-գնդապետի խոսքով՝ ՌԴ ԶՈՒ-ն նման վնաս է հասցնում Ուկրաինայի Զինված ուժերի՝ արգելափակված քաղաքներում տեղակայված ռազմական ենթակառուցվածքների կառույցներին, տեխնիկային, անձնակազմին, որպեսզի օղակի մեջ առնի ուկրաինական ուժերը եւ թույլ չտա ուժեղացնել իրենց խմբավորումները Դոնբասում մինչեւ Դոնեցկի եւ Լուգանսկի տարածքների ամբողջական ազատագրումը ռուսական բանակի կողմից:
Հատուկ գործողության վարման տարբերակներ
Ռուսաստանի կողմից դիտարկվել է հատուկ գործողության վարման երկու տարբերակ՝ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների սահմաններում կամ Ուկրաինայի ողջ տարածքում: Առաջին դեպքում ուկրաինական իշխանությունները մշտապես կզինեին իրենք ռազմական խմբավորումը, հայտարարել է Ռուդսկոյը:
«Միեւնուն ժամանակ գործողությունների երկու տարբերակ կար: Առաջինը՝ սահմանափակվել միայն ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տարածքներով՝ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի վարչական սահմանների շրջանակում, որն ամրագրված է հանրապետությունների սահմանադրություններում: Սակայն այդ պարագայում մենք կբախվեինք այսպես կոչված՝ միավորված ուժերի գործուղությանը ներգրավված խմբավորման զինմանը ուկրաինական իշխանությունների կողմից»,- ասել է նա:
Գեներալի խոսքով՝ այդ պատճառով էլ ընտրվել է երկրորդ տարբերակը, որով գործողություններ են նախատեսվում Ուկրաինայի ողջ տարածքում՝ երկրի ապառազմականացմանը եւ ապանացիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ: