Պուտինի հետ եմ հանդիպելու շաբաթվա վերջին՝ քննարկելու ՆԱՏՕ–ի իմ հանդիպումները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ շաբաթվա վերջ կամ մյուս շաբաթվա սկիզ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ այս շաբաթվա վերջ կամ մյուս շաբաթվա վերջ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ընթացքում իր հանդիպումների արդյունքները։