Պարենի համաշխարհային գների աճը կարող է աղքատ երկրներում սովի մատնվածների շրջանում անկարգություններ առաջացնել․ ԱՀԿ
Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով պարենային ապրանքների համաշխարհային գների կտրուկ աճը կարող է աղքատ երկրներում սովի մատնվածների շրջանում անկարգություններ առաջացնել։ Այս մասին հայտարարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության նախագահ Նգոզի Օկոնջո-Իվեալան։
Նա ասել է, որ կարեւոր է խուսափել համավարակի կրկնությունից։ Նրա խոսքով՝ հարուստ երկրները կարողացել են իրենց ապահովել պատվաստանյութերի մեծ քանակությամբ։
Guardian-ին տված հարցազրույցում նա մտահոգություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կողմնակի ազդեցությունների հետ կապված՝ նշելով աֆրիկյան շատ երկրների կախվածությունը Սեւծովյան տարածաշրջանից պարենային ապրանքների մատակարարումներից։ «Կարծում եմ, որ դա մտահոգիչ է: Այս եւ մյուս տարի սննդամթերքի գներ ազդեցությունը սովի վրա կարող է զգալի լինել»,- ասել է նա՝ նշելով, որ ամենաշատը կտուժեն աղքատ երկրները։
Նրա խոսքով՝ աֆրիկյան 35 երկրներ կախում ունեն Սեւ ծովի տարածաշրջանից ներկրվող սննդամթերքից։ Նա հավելել է, որ Ռուսաստանին եւ Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարման 24 տոկոսը։
Խստորեն քննադատելով «պատվաստանյութի ապարտեիդը»՝ նա ասել է, որ ԱՀԿ անդամ երկրները պետք է դիմադրեն իրենց սեփական պարենային պաշարները պաշտպանելու գայթակղությանը: «Դա բնական է՝ պահպանել այն, ինչ ունես։ Մենք դա տեսել ենք պատվաստանյութերի դեպքում, բայց չպետք է նույն սխալը թույլ տանք սննդի դեպքում»,- հավելել է նա։