Այսօր հանդիպելու եմ Զելենսկիի հետ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի իր գործընկերոջ հետ հանդիպման մասին։
Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ այսօր՝ մարտի 25–ին, հանդիպելու է Ուկրաինայի նախագահի հետ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը պնդել էր, թե Զելենսկին անձամբ ցանկանում է, որ ՌԴ–ի միջեւ միջնորդ լինի Թուրքիան։