Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է
Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող հայկական եկեղեցին անուշադրության հետեւանքով օրեցօր փլուզվում է ու քանդվում։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Բուրսայի Յըլդըրըմի շրջանի Քուրթօղլու թաղամասում գտնվող հայկական եկեղեցին Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո որպես մասնավոր գույք փոխանցվել է քաղաքացիներից մեկին, սակայն տարիներով այն չի խնամվել ու չի պահպանվել։
Եկեղեցին գանձագողերի թիրախում է երկար տարիներ, որի պատճառով հայտնվել է փլուզման վտանգի տակ։
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին, ովքեր ցանկանում են, որ այն վերանորոգվի եւ ծառայի տուրիզմի զարգացմանը քաղաքում։ Նա շեշտել է, որ սեփականատերը փորձել է վաճառել մի քանի անգամ, սակայն ինչ որ խնդիրների պատճառով չի ստացվել։ Թաղապետը հույս է հայտնել, որ իշխանությունները կգնեն եւ կվերանորոգեն եկեղեցին։