ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Ժիրինովսկու մահվան մասին տեղեկությունը
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինի հայտարարությունը ԼԴՊՌ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին։
«Ուզում եմ հանգստացնել Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ անհանգստացած բոլոր անձանց։ Նա ողջ է, վիճակն իսկապես ծանր է։ Այսօր ՀՏ են արել։ Մենք անհանգստացած ենք նրա համար։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Կեցցե՛ նա։ Նրան շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով սենատորին, հայտնել է, որ Ժիրինովսկին մահացել է։
Նշենք, որ փետրվարի 2-ին նա հոսպիտալացվել է կորոնավիրուսով եւ այդ օրվանից գտնվում է հիվանդանոցում։