ԱՄՆ-ն ծրագրեր է կազմում, թե ինչպես կարձագանքի, եթե Ռուսաստանն օգտագործի իր ամենահզոր զենքը
ԱՄՆ-ն ծրագրեր է կազմում, թե ինչպես կարձագանքի, եթե Ռուսաստանն օգտագործի իր ամենահզոր զենքը, գրում է The New York Times-ը։
Գործընթացում ներգրավված մի քանի պաշտոնյաներ հայտնել են, որ «Վագրերի թիմը» (Tiger Team) նաեւ պատասխան քայլեր է որոնում այն դեպքում, եթե «Պուտինը ներթափանցի ՆԱՏՕ-ի տարածք, որպեսզի հարձակում գործի Ուկրաինային զենք եւ օգնություն հասցնող ավտոշարասյունների վրա»:
Թիմը նաեւ ուսումնասիրում է պատասխանները, եթե Ռուսաստանը պատերազմը տարածի հարեւան երկրներ, ներառյալ Մոլդովան եւ Վրաստանը։
«Ներկայիս թիմը ստեղծվել է փետրվարի 28-ին՝ ներխուժման սկսվելուց չորս օր անց։ Այս թիմը կենտրոնացած է կոշտ պատժամիջոցների կիրառման, ՆԱՏՕ-ի երկրներում զորքերի կուտակման եւ Ուկրաինայի զինված ուժերի զինման սցենարների մշակման գործում:
Բայդենն ասել է, որ Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումը կարող է հակամարտությունը դուրս բերել վերահսկողությունից: Նա վերջերս ասել է, որ դա երրորդ համաշխարհային պատերազմն է»,- ասել է թիմը։
Պաշտոնյաները կարծում են, որ Պուտինի՝ միջուկային պատերազմի դիմելու հավանականությունը փոքր է, բայց Ռուսաստանի հիշեցումներն այն մասին, որ պատրաստի զինանոց ունի եւ կարող է այն օգտագործել, Վաշինգտոնին ստիպում է մնալ բարձր պատրաստվածության վիճակում։