ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Իսկանդեր» համալիրի հաշվարկների աշխատանքի կադրերը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Իսկանդեր» համալիրի հաշվարկների աշխատանքի կադրերը։ Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական համալիրի օգնությամբ ոչնչացվել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների պատրաստման բազան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ կրակոցներն իրականացվել են երկու տեսակի հրթիռներով՝ բալիստիկ եւ թեւավոր։ Ինչպես ասել է ինքնագնաց արձակման կայանքի հաշվարկի պետ Մաքսիմը, շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է։ «Բալիստիկ հրթիռը խոցել է շենքը, որտեղ գտնվում էր օտարերկրյա լեգեոնը, եւ ուսումնական բազան։ 60 մետր երկարությամբ շենքը գրեթե ամբողջությամբ ավերվել է, իսկ հակառակորդը խոցվել է»,- ասել է նա։
Մեկնարկային մարտկոցի հրամանատար Ալեքսեյը մանրամասնել է, որ համալիրները կարող են օգտագործել ինչպես թեւավոր, այնպես էլ բալիստիկ հրթիռներ։ «Խնդիրն օբյեկտը բալիստիկ հրթիռով խոցելն էր <…> Տվյալ արտադրանքը գրեթե անհնար է ոչնչացնել, այն հաղթահարում է հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունը, դրա դեմ դիմադրություն չկա»,- հավելել է նա։