44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան 48 տարեկանում կրկին մայրացավ
44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան 48 տարեկանում կրկին մայրացավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը:
«44-օրյա պատերազմում որդուն կորցրած իմ թանկագին Անգելինան Աստծո կամքով 48 տարեկանում կրկին մայրացավ:
Այս հրաշք աղջնակի համար մեր ամբողջ թիմը շատ է պայքարել ՝ Ֆերթիլիթի Սենթրի տնօրեն Էդուարդ Մարտինիչի ղեկավարությամբ, իսկ ծննդալուծումը կատարել է մեր անփոխարինելի Անդրանիկ Պողոսյանը Էրէբունի ծննդատանը», - գրել է բժիշկը։