Բայդենը 813 մլրդ դոլարի հայց կներկայացնի պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերի համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 813,3 մլրդ դոլարի հայց կներկայացնի 2023 ֆինանսական տարվա պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերի համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Գումարը պաշտպանական ծախսերի համար արդեն հաստատված 782 մլրդ դոլարից 31 մլրդ դոլարով է ավելի:
Դրանցից 773 մլրդ դոլարը նախատեսված կլինի Պենտագոնի համար, հայտնում է հրատարակությունը։
Ակնկալվում է, որ Բայդենը երկուշաբթի օրը կհրապարակի 2023 ֆինանսական տարվա բյուջեի հայցը։
Նախագահը 2022 ֆինանսական տարվա պաշտպանական եւ ներքին անվտանգության ընդհանուր ծախսերի համար 753 մլրդ դոլար էր խնդրել, սակայն այդ գումարը ի վերջո հասցվել է 782 մլրդ դոլարի:
Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի զինված ուժերի հանձնաժողովների 40 հանրապետականներ նամակ են գրել Բայդենին՝ խնդրելով ազգային պաշտպանության բյուջեն 5 տոկոսով ինֆլյացիայից ավելի բարձր սահմանել՝ վկայակոչելով ուկրաինական ճգնաժամը եւ Հյուսիսային Կորեայի ու Իրաքի կողմից սպառնալիքները: