Հայտնի են գաղտնագրման ամենաարագ համակարգչային վիրուսները
Splunk ընկերությունից տեղեկատվական անվտանգության փորձագետները 400 թեստ են անցկացրել գաղտնագրման ծրագրերի վիրուսների տասը ընտանիքների շրջանում եւ կազմել են աշխարհի ամենաարագ վնասատու ծրագրերի առաջին հորիզոնականը: Յուրաքանչյուր դեպքում վիրուսին տրվել է նույն խնդիրը՝ գաղտնագրել 98561 ֆայլ, որոնց ընդհանուր «քաշը» 53 ԳԲ է։
«Մենք վերցրեցինք Windows 10 եւ Windows Server 2019 օպերացիոն համակարգերի վրա հիմնված չորս տարբեր «զոհերի» պրոֆիլները: Այնուհետեւ ընտրեցինք մոտ հարյուր նմուշ տասը տարբեր գաղտնագիրների ընտանիքներից»,- գրել են հետազոտողները զեկույցում:
Փորձարկման արդյունքների համաձայն՝ ամենաարագ գաղտնագիրը Lockbit վիրուսն է. այն կատարել է առաջադրանքը 5 րոպե 50 վայրկյանում։ Երկրորդ տեղում Babuk վիրուսն է՝ 6 րոպե 34 վայրկյան։ Երրորդ տեղում՝ Avaddon -ը (13:15), ապա՝ Ryuk-ը (14:30), Revil-ը (24:16), BlackMatter-ը (43:03), Darkside-ը (44:52), Conti-ն (59:34) եւ Maze-ը (1:54:33): Վնասատու ծրագրերի լավագույն տասնյակը՝ 1 ժամ 54 րոպե 54 վայրկյան արդյունքով, փակել է PYSA-ն։
Բոլոր փորձարկումների միջինը ցուցանիշը 42 րոպե 52 վայրկյան է։