Էլբրուսի սառցադաշտերը սկսել են ավելի արագ հալվել
Էլբրուսի սառցադաշտերը վերջին հինգ տարիների ընթացքում սկսել են հինգ անգամ ավելի արագ հալվել՝ կորցնելով տարեկան 1,25 քառակուսի կիլոմետր: Այս մասին ասված է «Ռոսհիդրոմետի» «Ռուսաստանի Դաշնության տարածքում 2022թ․ կլիմայի առանձնահատկությունների մասին» զեկույցում։
Ըստ ուսումնասիրությունների՝ տարածքի ամենամեծ նվազումը գրանցվել է Էլբրուսի լանջերին առավելագույն լայնությամբ՝ Ջիկյուգանկեզ (4,5 կիլոմետր) եւ Մեծ Ազաու (3 կիլոմետր) սառցադաշտերի համար: Դրանց տարածքները նվազել են 8,12 քառակուսի կիլոմետրով եւ 6,35 քառակուսի կիլոմետրով (29,2 եւ 32,4 տոկոսով)։ Ընդհանուր առմամբ, դա կազմել է 1957-2020 թվականներին Էլբրուսի սառցադաշտերի ընդհանուր կորստի 54,8 տոկոսը:
Տարածքի առավելագույն նվազումը գրանցվել է Մամիխդոն գետի հովտի վերին հոսանքի Կոզիցետե սառցադաշտի մոտ, որտեղ սառցադաշտերի երկարությունը նվազել է միջինը 1,2 կիլոմետրով։