YouTube-ն ապաարգելափակել է խորհրդային ֆիլմերով ալիքները
YouTube վիդեոհոսթինգն ապաարգելափակել է «Խորհրդային հեռուստատեսություն. Գոստելերադիոֆոնդ» եւ «Խորհրդային ռադիո» ալիքները։ Դրանք հասանելի են դարձել հարթակում։
Սերվիսը «Ռոսկոմնադզոր»-ի խնդրանքով ապաարգելափակել է խորհրդային ֆիլմերով եւ ռադիոներկայացումներով ալիքները:
Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ YouTube-ը սահմանափակել է մուտքը «Սովետսկոյե տելեվիդենիե. Գոստելերադիոֆոնդ» եւ «Սովետսկոյե ռադիո. Գոստելերադիո» ալիքներ: