«Ռոման» բանակցություններ է սկսել Ռայոլայի հետ՝ Մխիթարյանի պայմանագրի վերաբերյալ
Իտալական Il Tempo թերթը հայտնում է, որ «Ռոմայում» հիացած են Հենրիխ Մխիթարյանի վերջին ելույթներով և ցանկանում են նրան առնվազն ևս մեկ մրցաշրջան տեսնել իրենց թիմի կազմում: Նշվում է, որ մայրաքաղաքային ակումբը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
Իտալական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ «Ռոման» կարող է քննարկել Հենրիխի պայմանագրի երկարաձգումը հաջորդ երկու մրցաշրջանների համար, սակայն ակումբը ցանկանում է նվազեցնել Մխիթարյանի աշխատավարձը:
Ավելի վաղ Corriere della Sera-ն գրել էր, որ 33-ամյա հայ ֆուտբոլիստն ուզում է մնալ «Ռոմայում», բայց պատրաստ է պայմանագիրը երկարաձգել միայն մեկ պայմանով, եթե իտալական ակումբը նրան երկու տարվա պայմանագիր առաջարկի՝ բարձր աշխատավարձով։