Լուկաս Սելարայանը վնասվածքի պատճառով շարքից դուրս կմնա 1-2 շաբաթով
Ամերիկյան MLS լիգայի 4-րդ տուրում կայացած «Ռեդ Բուլ»-«Կոլամբուս Քրյու» խաղի վերջնամասում Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել, որի պատճառով չի կարողացել միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Հյուրերի գլխավոր մարզիչ Կաեբ Պորտերը չի կարողացել փոխարինել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին, քանի որ մինչև այդ օգտագործել էր փոխարինում կատարելու բոլոր հնարավորությունները: Լուկասը բժիշկների օգնությամբ լքել է խաղադաշտը՝ իր թիմին թողնելով 10 հոգով:
Հանդիպումից հետո «Կոլամբուսի» մարզիչը նշել է, որ Սելարայանի վնասվածքը լուրջ չէ: Ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լուկաս Սելարայանը շարքից դուրս է մնացել 1-2 շաբաթով: