Երեք թոփ լիգաներ արգելել են իրենց ակումբներին ձեռք բերել ՌՊԼ-ի և ՈՒՊԼ-ի ֆուտբոլիստներին
Երեք ֆուտբոլային թոփ լիգաներ արգելել են իրենց ակումբներին տրանսֆերային պատուհանից դուրս գրանցել այն խաղացողներին, որոնց պայմանագրերը կասեցվել են ռուսական և ուկրաինական թիմերի հետ, հայտնում է Times-ը։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն թույլ էին տվել ռուսական ակումբների արտասահմանցի խաղացողներին մինչև 2022 թվականի հունիսի 30-ը կասեցնել պայմանագրերը և պայմանագրեր կնքել այլ թիմերի հետ։
Ուկրաինական ակումբների լեգեոներների պայմանագրերը ավտոմատ կերպով համարվում են կասեցված մինչև հունիսի 30-ը: Մեկ եվրոպական ակումբ կարող է պայմանագիր կնքել ոչ ավելի, քան երկու խաղացողների հետ:
Աղբյուրի համաձայն՝ այդ լիգաները՝ ԱՊԼ-ը, Ա Սերիան և Բունդեսլիգան, թույլ չեն տա գրանցել Ռուսաստանից և Ուկրաինայից խաղացողների, որոնց պայմանագրերը կասեցվել են, քանի որ դա կարող է «վնասել մրցաշարերի մարզական ամբողջականությունը»: