Զելենսկին ցանկանում է` Թուրքիան ստանձնի միջնորդի դերը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ և կազմակերպել նրանց հանդիպումը, հայտնում է CNN Turk-ը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի նպատակը «երկու առաջնորդներին ի մի բերելն է»։
«Զելենսկին անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը։ Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի անկախությունը պետք է մնա առաջնահերթություն։ Նրա խոսքով՝ Թուրքիան «զգույշ լավատեսությամբ» է ընդունում Կիեւի եւ Մոսկվայի բանակցությունները։