G7-ը միջազգային կազմակերպություններին կոչ է արել ՌԴ-ի հետ գործերն այլևս սովորական ռեժիմով չվարել
G7-ի երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով հանդես են եկել այն պնդմամբ, որ միջազգային կազմակերպություններն ու բազմակողմ համաժողովներն այլևս չպետք է իրենց գործունեությունը ծավալեն ՌԴ-ի հետ սովորական ռեժիմով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միջազգային կազմակերպություններն ու բազմակողմ համաժողովներն այլևս չպետք է իրենց գործունեությունը ծավալեն ՌԴ-ի հետ սովորական ռեժիմով։ Մենք սերտորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ, որպեսզի պատշաճ կերպով գործենք՝ ելնելով ընդհանուր շահերից, ինչպես նաև համապատասխան ինստիտուտների կանոններից ու նորմերից»,- ասված Է G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որն անցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:
Փաստաթղթում չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ քայլեր են մտադիր դիտարկել կամ ձեռնարկել G7-ի երկրները։