Ջոնսոնն առաջարկել է Եվրո-2028-ն անցկացնել Ուկրաինայում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է Եվրո-2028-ն անցկացնել Ուկրաինայում։ Ջոնսոնն այս առաջարկն արել է՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Եվրո-2028-ը կամ Եվրո-2032-ն ընդունելու հայտին:
«Միայն այն միտքը, որ Ռուսաստանը ցանկանում է հյուրընկալել որևէ մարզական կամ մշակութային միջոցառում, սատիրայից դուրս է: Չեմ կարող հավատալ, որ որևէ մեկը լրջորեն կքննարկի նրանց դիմումը: Կարծում եմ, որ Ռուսաստանի համար ավելի լավ կլիներ Եվրոպայի առաջնությունն անցկացնելու իրավունքը փոխանցի Ուկրաինային»,- Ջոնսոնի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։