Զախարովան կոչ է արել չսրել առանց այն էլ լարված իրավիճակը ԼՂ-ում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել չսրել առանց այն էլ լարված իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Զախարովան հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում՝ Արցախում գազամատակարարման դադարեցման մասին հարցին ի պատասխան:
«Համապատասխան աշխատանքներ են տարվում ՌԴ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ»-ի գծով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, և հասարակ բնակիչները չպետք է տուժեն»,- նշել է նա։