Գազի մատակարարման պայմանագրերը նախատեսում են վճարումներ դոլարով կամ եվրոյով. Շոլց
Գազի մատակարարման պայմանագրերը նախատեսում են վճարումներ դոլարով կամ եվրոյով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ անդրադառնալով Ռուսաստանի որոշմանը՝ բնական գազի մատակարարման վճարներն այսուհետ ռուբլով ստանալու վերաբերյալ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է դիտարկել Եվրոպա գազի մատակարարման վճարումները ռուբլով փոխանցելու հարցը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնող երկրները ստիպված կլինեն գազի դիմաց վճարել ռուբլով: