Կաննի կինոփառատոնն առաջին անգամ կին է ղեկավարել
Առաջին անգամ Կաննի կինոփառատոնի նախագահ է դարձել կին՝ Այրիկ Կնոբլոխը՝ Գերմանիայում եւ Ֆրանսիայում WarnerMedia-ի նախկին ղեկավարը։ Նա փառատոնը կղեկավարի առաջիկա երեք տարիների ընթացքում, հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով միջոցառման ներկայացուցիչների հայտարարությունը։
«Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաշխարհային նշանակության այնպիսի իրադարձությունն, ինչպիսին Կաննի կինոփառատոնն է, շարունակի մնալ աշխարհում մշակութային կյանքի պահպանման ու զարգացման բանալի, որն, ինչպես երբեք, ունի դրա կարիքը»,- շնորհակալական խոսքում ասել է Իրիս Կնոբլոխը։
Փառատոնի նոր նախագահը ղեկավար պաշտոներում աշխատել է WarnerMedia համակարգում։ Որպես Warner France-ի գլխավոր տնօրեն՝ Կանն է բերել այնպիսի վարպետների նորություներ, ինչպիսիք են Քլինթ Իսթվուդը, Քրիսթոֆեր Նոլանը, Սթիվեն Սփիւլբերգը, Վուդի Ալենը, Պեդրո Ալմոդովարը, Բեզ Լուրմանը, Ջորջ Միլերը։