Նոր կարգավորում. Կարգելվի տերմինալներով դրամապանակներ լիցքավորելով խաղադրույք կատարելը
Կառավարությունը իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում հավանություն տվեց ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Ծովինար Վարդանյանի նախաձեռնած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ով նշեց, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի սահմանափակել ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման հարթակներին քաղաքացիների հասանելիության եղանակները եւ նվազեցնել սոցիալական առումով հասարակության զգայուն հատվածի խոցելիությունը
«Այսօր շահումով խաղերի հարթակներին անսահմանափակ հասանելիությունը ունեն նաեւ հասարակության խոցելի որոշակի խմբեր, որոնք խաղային միջավայրում շատ հաճախ կորցնում են իրենց սահմանափակ ֆինանսական միջոցներ: Դրա մասին անուղակիոներն վկայում է խաղային հարթակներում մասնակիցների թվի ավելացումը, որը որոշ տվյալներով վերջին տարիներին ավելացել է երկու անգամ: Դրան նպաստում են նաեւ խաղադրույք կատարելու այն եղանակները, որոնք այսօր առկա են: Մասնավորապես, կարող են խաղադրույք կատարել խաղերի կազմակերպիչների գրասենյակներում կանխիկ եղանակով կամ վճարային տերմինալների միջոցով:Այս նախագիծը նպատակ ունի սահմանափակել խաղադրույքներ կատարելը կանխիկ եղանակով կամ վճարային տերմինալների միջոցով անմիջապես օրենք ընունելուց հետո, իսկ 6 ամիս հետո էլեկտրոնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը, եւ ըստ էության, պահնջում է, որ դերանից հետո օգտահաշիվների համալրումը տեղի ունենա բացառապես անկանխիկ եղանակով բանկային հաշիվներից:
Այսպիսով նախագծի հեղինակներն առաջարկում են, որ առաջին փուլում արգելվի տոտալիզատորների, շահումով խաղերի կազմակերպիչների հաշիվներին կանխիկ եղանակով դրամական միջոցների մուտքագրումը, այ թվում վճարային տերմինալների միջոցով, իսկ երկրորդ փուլում, օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց նախատեսվում է, որ հաճախորդները մասնակցության համար պետք է օգտվեն բացառապես իրենց բանկային հաշիվներից»,-ասաց նախարարը:
Նա հիշեցրեց, որ գործադիրը սեպտեմբերի 12-ից արգելել էր ինտերնետային շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյան կամ համացանցով: