Ռուբլով ռուսական գազի մատակարարումները մեծ հաջողություն կլինեն․ Վահան Քերոբյան
Եթե գազի գինը ռուբլով ֆիքսենք, ապա դա մեծ հաջողություն կլինի։ Այս մասին մարտի 24-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ դա կստեղծի կանխատեսելիություն արտահանողների համար, որոնք այժմ որոշ կասկածներ ունեն՝ կապված ռուբլու հետագա փոխարժեքի հետ։
«Գազի մասով կա երկու հարց՝ գնագոյացումը եւ վճարման արժույթը։ Այստեղ էական տարբերություն կա»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Արցախում գազամատակարարման անջատումը մեծ մտահոգություն է առաջացրել։ «Մանրամասներին ծանոթ չեմ, սակայն գիտեմ, որ գործընկերներս զբաղվում են այդ հարցով»,- հավելեց Քերոբյանը։