Անկարան Արեւմուտքից F-35 կործանիչներ և Patriot համալիրներ է պահանջել
Արևմուտքը պետք է առանց նախապայմանների F-35 կործանիչներ եւ Patriot համալիրներ մատակարարի Թուրքիային, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
«Եվրամիությանն անդամակցությունը Թուրքիայի համար ռազմավարական նպատակ է, իսկ ՆԱՏՕ-ի հետ դաշինքը՝ հպարտության առարկա։
Թուրքիան ակնկալում է արժանի աջակցություն ստանալ Արեւմուտքից։ Հարաբերությունների վերականգնումը վստահության ամրապնդման քայլեր է պահանջում, ոչ թե՝ այսպես կոչված ոչ պաշտոնական առաջարկներ… Այն, ինչ այսօր Արեւմուտքը պետք է անի, դա Թուրքիային F-35 ռազմական ինքնաթիռներ եւ Patriot մարտկոցներ մատակարարելն է՝ առանց որեւէ նախապայմանի», - ասել է Ալթունը Wall Street ամսագրի հոդվածում: