Հնդկաստանի հյուսիսում ահաբեկչական հարձակման հետեւանքով առնվազն 7 մարդ վիրավորում է ստացել
Չորեքշաբթի երեկոյան Հնդկաստանի Սրինագար քաղաքում նռնակի պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ վիրավորում է ստացել, հաղորդում է The Times of India-ն։
Ըստ տեղեկությունների՝ վիրավորում է ստացել հինգ ոստիկան, մեկ զինծառայող եւ մեկ խաղաղ բնակիչ, բոլորին հոսպիտալացրել են։
Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սրինագարում անվտանգության ուժերը ձերբակալել են «Լաշքար-է-թայբա» պակիստանամետ ահաբեկչական խմբավորման զինյալների։
Քաշմիրը մնում է վեճի առարկա Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ 1947թ․, երբ Բրիտանական Հնդկաստանը՝ անկախություն ստանալով, կիսվեց երկու պետության։ Այս պահին տարածաշրջանում չկա պետական սահման․ տարածքը կիսում է հսկողության գիծը։